Հարավային Սուդանում ընկած օդանավի ուղեւորներին հաջողվել է փրկել
International newsՀարավային Սուդանի օդանավակայանում ընկած օդանավի բոլոր 44 ուղեւորներին հաջողվել է փրկել։ Airlive պորտալը հայտնում է, որ ուղեւորներին հաջողվել է հանել օդանավից մինչեւ դրա այրվելը։
Ավելի վաղ հայտնել էին, որ South Supreme Airlines ընկերության օդանավը, որը Ջուբայից էր ուղեւորվել, ընկել էր Վաու քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Ընկնելուց հետո օդանավի շարժիչները սկսել էին այրվել։