Շան ձագեր, որոնք վայելում են առաջին աշխատանքային օրը (լուսանկարներ)
LifestyleՇունը մարդու բարեկամն է, սակայն այս հավատարիմ կենդանին պատրաստ է ոչ միայն ընկերություն անել, այլ նաև աջակցել և պաշտպանել մարդուն դժվար իրավիճակներում: Շների հետ կարելի է անցկացնել թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը և համոզված լինել. նրանք երբեք չեն դավաճանի և չեն թողնի դժվար պահին:
Հայտնի է, որ շան քիթը 50 անգամ ավելի զգայուն է, քան մարդու քիթը, ահա թե ինչու նրանք ոստիկանների և փրկարարների անփոխարինելի օգնականներն են:

Տուկո անունով շունն առաջին անգամ փորձում է իր բաճկոնակը:


Այս բաճկոնակներն իրականացնում են ոչ միայն գեղեցիկ հագուստի դեր, այլ նաև ծառայում են որպես համազգեստ. դրանք տեղեկացնում են մարդկանց, որ կենդանիներն աշխատանքի են:









