Չափազանց հետաքրքիր փաստեր սիրո մասին
LifestyleԶուգընկեր ամբողջ կյանքի համար գտնում են ոչ միայն մարդիկ, այլև գայլերը, կարապները, ալբատրասները: Եվ սա միայն ցուցակի սկիզբն է: Հայտնի է, որ լավ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է չորս րոպե: Հետազոտողները պարզել են, որ մարդը որոշում է ընդունում չորս րոպեում. դուր է գալիս դիմացի մարդը, թե ոչ: Ավելին` ձայնի տոնը և արագությունն ավելի կարևոր են դառնում, քան բառերը:
Սերը հիանալի ցավազրկող է: Դա հնարավոր է օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որն ակտիվ արտադրվում է գրկախառնությունների ժամանակ: Հետաքրքիր է, որ ցավը կարող է նվազել, եթե ուղղակի նայում են սիրելիի նկարին:
Երբ սիրահարները նայում են միմյանց աչքերին, նրանց սրտի զարկերը սինխրոն են դառնում: Դրան հասնելու համար բավական է երեք րոպե:
Սիրահարվածությունն ազդում է մարդու վրա այնպես, ինչպես կոկաինի դոզան: Սիրահարված մարդու օրգանիզմում առաջանում են բարդ քիմիական նյութեր, որոնք միաժամանակ ակտիվացնում են ուղեղի 12 շրջաններ և առաջացնում էյֆորիայի վիճակ:
Ենթագիտակցորեն մարդիկ զուգընկեր են ընտրում այնքան գրավչություն և տեսք ունեցողին, որքան որ ունեն իրենք: Դա վերաբերում է ոչ միայն արտաքինին: Դրանք կարող են չեզոքացնել այնպիսի սոցիալական հատկությունները, ինչպիսիք են հարստությունը, հայտնիությունը և ինքնավստահությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: