Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանք է առաջադրվել հինգ պաշտոնատար անձի

Society

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետևանքով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառած անձն իր ազգական Միհրան Ներսիսյանն է, փորձել է վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից: Այդ նպատակով ոստիկանը Մ. Ներսիսյանի ընկերոջը՝ դեպքին ականատես Վահագն Գևորգյանին համոզել է ոստիկանությունում հայտնել, թե, իբր, նշված հանցագործությունը նա է կատարել` փոխարենը երաշխավորելով, որ ձերբակալումից հետո իր միջամտությամբ ազատ կարձակվի:

Վ. Գևորգյանը, վստահելով Ռ. Ներսիսյանին, իրեն է վերագրել կատարված հանցագործությունը և ձերբակալվել: Այնուհետև, վերջինիս տեսակցելու և իրականությունը թաքցնելու պայմանավորվածության շուրջ կրկին խոսելու նպատակով, հիշյալ ոստիկանը մեկնել է Տաշիրի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր և առանց օրինական հիմքերի Վ. Գևորգյանի հետ տեսակցության թույլտվություններ ստացել: Մասնավորապես, Ռ. Ներսիսյանը ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի հերթապահներ Արթուր Զաքարյանին և Վարդան Սուքիասյանին համոզել, դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորություննե րը և  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընթացակարգը խախտելով` առանց ոստիկանության ստորաբաժանման պետին համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու և օրինական մյուս հիմքերի թույլատրել մուտք գործել Տաշիրի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայր ու տեսակցել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածին:

Վերջիններս, գործընկերոջ խնդրանքը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և հիշյալ կանոնակարգի դրույթների խախտմամբ հնարավորություն ընձեռել Ռ. Ներսի սյանին՝ ձերբակալվածին շարունակել համոզել նախաքննական մարմնից թաքցնել հանցագործությունն իրականում այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, որով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին: Հետագայում` կալանավորվելուց հետո, Վահագն Գևորգյանը հիշյալ հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը տվել է գրավոր հաղորդում, որի հիման վրա էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը: Կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունն ու հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ռ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի, իսկ Ա. Զաքարյանին և Վ. Սուքիասյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ևս երկու տեսուչի, սակայն  նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` գործուն զղջալու հիմքով. վերջիններս աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues