Սիրիացի ապստամբները հաստատել են Ժնևի բանակցություններին իրենց մասնակցությունը
International newsՍիրիական կառավարությունն ու տեղական ամստամբ խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը Ժնևի խաղաղ բանակցություններին, որոնք վերսկսվելու են այս շաբաթ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում: Միջսիրիական բանակցությունների նոր փուլը` ՄԱԿ-ի հովանու ներքո, Ժնևում նախատեսված է սկսել մարտի 23-ին: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները շարունակվելու են մինչև ապրիլի 1-ը:
Ինչպես հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, բանակցությունների նախորդ փուլին մասնակցած բոլոր կողմերն այս անգամ ևս հաստատել են իրենց մասնակցությունը:
Նրանք քննարկելու են Սիրիայի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու, ընտրություններ անցկացնելու և հակաահաբեկչական միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը: