Սպիտակ փոշով ծրարի պատճառով Լեհաստանում 11 մարդ է հոսպիտալիզացվել
International newsԼեհաստանի Կոշալին քաղաքի դատարանը ինը աշխատակիցներ ո ւ երկու ոստիկաններ են հոսպիտալիզացվել սպիտակ փոշի պարունակող ծրարը բացելուց հետո, հայտնում է Lenta–ն։ Նրանց տարել են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։
Ծրարը դատարանը ստացել էր մարտի 21-ի առավոտյան։ Բացելուց հետո դրա մեջ կասկածելի պարունակություն են հայտնաբերել։ Ծրարում դրված գրության մեջ ասվում էր, որ դատարանի հասցեով ուղարկված մյուս ծրարների մեջ պայթուցիկ նյութ կա։ «Մենք որոշեցինք տարհանել շենքում գտնվողներին»,- հայտնել է ոստիկան Բեատա Գալկան։
Տարհանվել է 180 մարդ։ Փաթեթի պարունակությունը ուղարկվել է լաբորատոր հետազոտության։