Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետության տակ դրվող դանդաղ գործողության ռումբը. խաղից դուրս մնացած օդիոզները լուրջ վտանգ են. «Ժամանակ»

Society


«Ժամանակ» թերթը գրում է.


«Ռեյտինգային ընտրակարգն իր թեկնածուներով պատուհաս է դարձել մեր երկրի համար: Մարտի 5-ից ինչ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, օր չի լինում, որ տարբեր կուսակցությունների, անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև ինչ-որ միջադեպ չգրանցվի: Ընդհուպ գրեթե մահվան դուռը հասցնող դանակահարությամբ: Բայց սա ընդամենը այդ ընտրակարգի տխուր հետևանքներն է: Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ այդ ռեյտինգային թեկնածուներից մեծ մասը դուրս մնա խորհրդարանից կամ չընդգրկվի պետական կառավարման համակարգում ընդհանրապես:


Այդ թեկնածուները երբեմն բավականին հզոր են, տիրապետում են ֆինանսական ու մարդկային լուրջ ռեսուրսների: Նրանք այդ ռեսուրսներն օգտագործելով՝ իշխանություններին ձայներ կբերեն: Փոխարենը նորից իշխանություն կպահանջեն:
Բայց իշխանությունները նրանցից ոչ բոլորին կարող են ԱԺ բերել: Կոնկրետ ՀՀԿ-ն եթե ինչ-որ հրաշքով կարողանա նորից 50+1 ձայն հավաքել, մեծամասնություն կազմել ու 54 մանդատ ստանալ, լավագույն դեպքում կարող է ԱԺ բերել առավելագույնը 25 ռեյտինգային թեկնածու:


Իշխանությունները ՀՀ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից լավագույն դեպքում կարող են ընդամենը 2 ռեյտինգային թեկնածուի մանդատ տալ: Այն էլ նրանցից ամենաազդեցիկներին: Բայց յուրաքանչյուրում մոտ մեկ տասնյակ թեկնածուներ են առաջադրել: Օրինակ, նման հնարավորություն կստանա Լոռու մարզը, որտեղ առաջադրվել են ՀՀԿ-ի երեք շեշտված թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը: Կ. Կարապետյանի ԱԺ գնալը միայն մի դեպքում կարելի է կասկածի տակ դնել՝ եթե դա ինքը չուզենա: Այս դեպքում, հավանաբար, Ա. Համբարձումյանը ԱԺ չի գնա:


Նույն պատկերն է նաև Շիրակում: ՀՀԿ-ի մեկ տասնյակից ավելի թեկնածուների շարքում ավելի ընդգծված են Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին երկուսն այնքան էլ ԱԺ գնալու ցանկություն չունեն: Ֆ. Ցոլակյանը բավարար կհամարի, եթե պաշտպանի նախագահականի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ Մ. Գրիգորյանը ցանկանում է մարզպետ դառնալ: Ամենայն հավանականությամբ մարզում մանդատը կտրվի Ա. Սահակյանին:


Կամ՝ Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքը, որտեղ առաջադրված են Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին և Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ա. Սահակյանը, թեև պատգամավոր եղել է ու թեև ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել, այս անգամ չի ցանկանում ԱԺ վերադառնալ: Նա նույնպես ցանկանում է պահպանել պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը կամ գործադիրում այլ պաշտոն ստանալ: Եվ այսպես շարունակ մինչև ՀՀ բոլոր 13 ընտրատարածքները:


Իսկ մյուսնե՞րը: Ինչ են անելու ԱԺ-ից ու պետական կառավարման համակարգից դուրս մնացած իշխանական ռեյտինգային թեկնածուները, որոնց թվին կարող է դասվել Առաքել Մովսիսյանը, որին ընտրախախտում անելու համար ԿԸՀ-ն արդեն երկու անգամ նախազգուշացում է տվել: Ինչ են անելու Նահապետ Գևորգյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Մուրադ Մուրադյանը, Մնացական Մնացականյանը, Միհրան Պողոսյանն ու նման շատ շատերը: Սրանց պետք է գումարել արդեն իսկ դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանին, Մհեր Սեդրակյանին ու այլոց: Նրանք գնալու են վայելելո՞ւ կուտակած միլիոնները, թե՞ նրանցից շատերը կարող է համալրել իշխանություններից դժգոհների բանակն ու միավորվել: Հատկապես, որ շատ թարմ օրինակ է Սեյրան Օհանյանը, ով պաշտոնից զրկվելու հաջորդ օրն իսկ դարձավ թունդ ընդդիմադիր և ներկա ու ապագա դժգոհներին Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իր մոտ է հրավիրում:


Ի միջի այլոց, գործող իշխանությունները միշտ են նման մտավախություն ունեցել իրենց օդիոզ դեմքերից, որոնք ունենալով մեծ ֆինանսներ՝ ամեն պահի կարող են պատուհաս դառնալ իրենց ու ողջ երկրի գլխին»:


Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues