Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել Է հարցաքննության սկսվելուց 22 ժամ անց
International newsՀարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել Է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Դատախազությունը Պակ Կըն Հեին կասկածում Է կոռուպցիոն 13 գործերի մեղսակցության մեջ, որոնց խառն Է նրա մտերիմ ընկերուհին՝ Չխվե Սուն Սիլը, որը ձերբակալվել Է անցյալ տարվա վերջին:
Ավելի վաղ նշվել Է, որ Պակ Կըն Հեի հարցաքննությունը տեւել Է 14 ժամ եւ ավարտվել Է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ: Նա պետք Է դատախազության շենքից հեռանար՝ նախապես ստուգելով գրառված ցուցմունքների ստուգությունը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Պակ Կըն Հեն դատախազությունում կայացած հանցաքննության ընթացքում մերժել Է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Դրա սկսվելուց առաջ նախկին նախագահը ներողություն Է խնդրել եւ խոստացել Է անկեղծորեն համագործակցել հետաքննության հետ:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: