Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամուսնության պալատում ցանկացած ոք կարող է գրանցել իր ամուսնությունը

Society

Զաքիյան 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատը 2014 թվականից նոր սրահ ունի, որտեղ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է կատարել իր ամուսնության հանդիսավոր գրանցումը: «Արմենպրես»-ը ամուսնություն գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի, ժամկետների, վճարների և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՆ Քաղաքա ցիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատի պետ Լեյլա Խեչումյանի հետ:

-Տիկին Խեչումյան, 2014 թվականից Ամուսնության պալատը հյուրընկալում է ամուսնանալ ցանկացող զույգերին: Ի՞նչ փաստաթղթեր  են անհրաժեշտ Պալատում ամուսնություն գրանցելու համար ու ովքե՞ր կարող են ամուսնություն գրանցել:

Ամուսնության պալատում ամուսնություն գրանցելու համար անհրաժեշտ է միայն, որ զույգը ներկայա իրենց անձնագրերով: Մեզ մոտ ամբողջ գործընթացը էլեկտրոնային է. դիմումը մուտքագրում ենք էլեկտրոնային համակարգ, զույգը ծանոթանում է դիմումին, ստորագրում և օրենքով սահմանված կարգով՝ տասն օր հետո, նշանակում ենք ամուսնության գրանցման օրը:

-Ամուսնության պալատում ամուսնություն գրանցելու համար որքա՞ն գումար պետք է  վճարի քաղաքացին պետական բյուջե ու արդյո՞ք կան հավելյալ վճարովի ծառայություններ, որոնք կատարվում են միայն քաղաքացու ցանկությամբ:

-Եթե քաղաքացին ուղղակի ուզում է գրանցել ամուսնություն և չի ցանկանում որևէ հանդիսավոր արարողություն, ապա, ինչպես բոլոր տարածքային բաժիններում, այնպես էլ Ամուսնության պալատում նախատեսված է պետական տուրք՝ 1000 (հազար) ՀՀ դրամի չափով: Գալիս են Պալատ, ստորագրում փաստաթուղթը և ստանում իրենց ամուսնության վկայականը:  Իսկ եթե զույգը ցանկանում է, որ գրանցումը լինի հանդիսավոր արարողակարգով, ապա դրա համար կա արտաբյուջեով նախատեսված վճար՝ 20 հազար ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է երաժշտություն, հանդիսավոր գրանցման տեքստ և այլն:  Դահլիճ ի պայմանները թույլ են տալիս, որ զույգերը ներկայանան իրենց հյուրերի հետ և միասին նշեն իրենց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը:

-Ե՞րբ և ո՞ր օրերին քաղաքացին կարող է ամուսնություն գրանցել: Օրինակ, եթե զույգը ցանկանում է ամուսնությունը գրանցել ոչ  աշխատանքային օրում, արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել:

- Մենք աշխատում ենք բոլոր աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրը՝ մինչև կեսօր: Եթե քաղաքացին ցանկանում է ոչ աշխատանքային օր գրանցել իր ամուսնությունը, ապա արտաբյուջե պետք է վճարի 50 հազար ՀՀ դրամ:

-Այլ երկրի քաղաքացին իրավունք ունի՞ Պալատում ամուսնություն գրանցել ու ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, որքա՞ն գումար պետք է վճարի ծառայությունից օգտվելու համար:

-Սահմանափակումներ չկան. և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրյա քաղաքացիները սպասարկվում են նույն ձևով, տարբերությունը միայն նրանումն է, որ օտարերկրյա քաղաքացիներն ամուսնության դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն և իրենց ցանկությամբ նշում, որ ուզում են իրենց ամուսնությունը գրանցել Ամուսնության պալատում: Ուղեգիրը ներկայացնում են մեզ, որտեղ արդեն իսկ նշված է ամուսնության գրանցման օրը: Հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ սահմանափակում կա մ փաստաթղթային քաշքշուկ գոյություն չունի:

-Կա՞ արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարի որքան ամուսնություն է գրանցվել Պալատում:

Համաձայն վիճակագրության՝ ՀՀ ամբողջ տարածքով Ամուսնության պալատն ամենաշատ ամուսնությունն է գրանցում: Ամռան ամիներին ամուսնության գրանցումների թիվն ավելի է շատանում: Օրինակ, 2016 թվականին Ամուսնությունների պալատը գրանցել է 1214 ամուսնություն: Ի դեպ, նշեմ, որ Պալատը միայն ամուսնություն չէ, որ գրանցում է. մենք կատարում ենք նաև ծննդի գրանցում, անվան, ազգանվան, հայրանվան ուղղման կամ փոխման գործեր և այլն:

-Ծննդյան վկայականի տրամադրման գործընթացը որքանո՞վ է հեշտացվել:  Արդյո՞ք քաղաքացին ՀՀ որևէ տարածքում ծնված երեխայի ծննդյան պետական գրանցումը կարող է կատարել Պալատում:

-Միանշանակ, ինչպես ամուսնության գրանցման, այնպես էլ այս պարագայում տարածքային որևէ խտրականության կամ սահմանափակման խնդիր չկա: ՀՀ ցանկացած քաղաքացի ցանկացած հիվանդանոցում ծնված երեխայի ծնունդ կարող է գրանցել Պալատում: ՔԿԱԳ ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում հնարավոր է դարձել հիվանդանոցում էլեկտրոնային համակարգ ներբեռնված տեղականքը տեսնել նաև մեզ մոտ:  Քաղաքացին Պալատ է ներկայանում՝ իր հետ բերելով հիվանդանոցի կողմից տրամադրված ծածկագիրը, որի միջոցով էլ մենք, տեղեկանալով հիվանդանոցում գրանցված ծննդի մասին, հենց տ եղում տալիս ենք ծննդյան վկայականը:  Այս կերպ մենք նաև խուսափում ենք տառասխալներից, սխալ ինֆորմացիայից, ուղղագրական սխալներից, քանի որ մենք բոլոր տվյալները ստանում ենք անձնագրային ծառայությունից: Ամուսնության գրանցման վկայականը բավարար է, որպեսզի հայրը միայնակ ներկայանա Պալատ և գրանցի երեխայի ծնունդը:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues