5 խորամանկություն, որոնք կօգնեն մոռանալ հագուստն արդուկելու մասին
LifestyleԲոլոր կանանց էլ ծանոթ է արդուկելու երկարատև ու հոգնեցնող գործընթացը։ Պետք է ճիշտ հաշվարկել ջերմաստիճանը, սպասել մինչև արդուկը կտաքանա և ուշադիր լինել, որպեսզի հագուստը չայրվի։
Tochka-ն գրում է, որ կա մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կարող եք մոռանալ հագուստն արդուկելու մասին։ Ինչպես նաև, սրանք հարմար տարբերակներ են, եթե ժամանակ չունեք արդուկ անելու համար։
1. Օգտագործեք խոնավ սրբիչ։ Հագուստը դրեք ուղիղ մակերևույթին ու վրան խոնավ սրբիչ դրեք։ Ձեռքերով հարթեցրեք սրբիչն ու թողեք, որ հագուստը չորանա։

2. Օգտագործեք ֆեն։ Ֆենով ոչ միայն վարսերը կարելի է չորացնել։ Հագուստը մի փոքր խոնավեցրեք ու սկսեք ֆենով չորացնել՝ հարթեցնելով բոլոր ծալքերը։

3. Լոգարանի մեթոդն օգտագործեք։ Սա հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնք ամեն առավոտ լոգանք են ընդունում ու ժամանակ չունեն հագուստն արդուկելու համար։ Հագուստը կախեք լոգարանում ու համոզվեք, որ վրան ջուր չի լցվում և լոգանք ընդունեք։ Երբ ավարտեք, հագուստն արդեն հարթ կլինի։

4. Օգտագործեք հեղուկացիր։ Դրա մեջ գոլ ջուր լցրեք ու փչեք հագուստի անհարթությունների վրա։ Թողեք, որ այն չորանա։

5. Օգտագործեք թեյնիկի գոլորշին։ Այս մեթոդը նման է լոգարանի մեթոդին, սակայն նախատեսված է ավելի դժվարամատչելի ու փոքր ծալքերի համար։
