Ամերիկացի զինվորականները դեսանտ են իջեցրել սիրիական Ռաքքայում
International newsԻնչպես հաղորդում է Lenta.ru-ն, «Սիրիական ժողովրդավար ուժեր» արաբաքրդական զորամիավորման ղեկավարությունը հայտնել է, որ գործողությանը շուրջ 100 ամերիկացի հատուկջոկատային է մասնակցել, ինչպես նաև «Սիրիական ժողովրդավար ուժերի» հազար զինվորներ:
Պենտագոնը դեռևս չի հաստատել իր զորքերի ներկայությունը Ռաքքայում: Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ամերիկացի զինվորականները պատասխանատու են հակահարձակում տալու և տեղի ուժերին պատսպարելու համար:
Ռազմական գործողությունների նպատակը Ալ-Սաուրա քաղաքի գրավումն է, որտեղ վերահսկողություն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Քաղաքում գտնվող ջրապատնեշն անցնում է Եփրատ գետով` ձևավորելով Էլ-Ասադ ջրամբարը: