Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարտի 25-ին հանրապետության մի շարք քաղաքներում մեկ ժամով կանջատվեն լույսերը

Society

«Մոլորակի ժամ»-ն աշխարհը կնշի մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ն ընկած ժամանակահատվածում։ 

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Հայաստանն արդեն 9-րդ անգամ կմիանա նախաձեռնությանը։ Մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի, հուշարձանների ու փողոցների արտաքին լուսավորությունը։ 

Այս տարի երկրները, որոնք անդամակցում են «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը, կարող են կենտրոնանալ հատուկ թեմայի շուրջ։ Այսինքն՝ երկրները կարող են ընտրել թեմաներ, որոնք հուզում են իրենց։  Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր։  

«Այսօր ազդարարում ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը։ Սա երկարատև գործընթաց է և շաբաթօրյակային մոտեցում չներառող միջոցառում։ Պետք է համբերատար աշխատել այս ուղղությամբ, քանի որ այս ծրագիրը մեկ բաղադրիչից չի կազմված։ Մարդկանց մեջ պետք է փոխվի մտածելակերպը, և մենք կկարողանանք կյանքի կոչել այս նախագիծը»,- ասաց ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը և հավելեց, որ ծրագրի միջոցով ցանկանում են մաքրել Հայաստանի ողջ տարածքը կենցաղային աղբի կուտակումներից։ 

«Այս տարի բոլոր աղբավայրերի գույքագրում և քարտեզագրում պետք է իրականացվի։ Արդեն գործընթացը սկսված է, և, օրինակ, Տավուշի մարզում քարտեզագրվել է 190 աղբավայր, որոնցից միայն Դիլիջանի խոշորացված համայնքի տարածքում կա այդպիսի 30 աղբանոց։ Մենք պետք է դասակարգենք այնպես, որպեսզի հասկանանք, թե դրանցից որոնք է հնարավոր սպասարկել, մաքրել կամ հողածածկել։ Մենք պետք է ստեղծենք եվրոպական ստանդարտներին համապատասխան աղբավայրեր»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականությաÕ ¶ վարչության պետ Արտաշես Բախշյանը։ 

Նրա խոսքով՝ բոլոր քարտեզագրված և գույքագրված  աղբավայրերը լինելու են ինտերակտիվ՝ վիրտուալ։ Ցանկացած քաղաքացի, եթե տեսնի որևէ աղբակույտ, կարող է նկարել և ուղարկել համապատասխան հասցեով։ Այսպիսով՝ այս ամենը կներառվի համայնքի ղեկավարի գործողությունների ծրագրում։ 

Բախշյանը նշեց, որ օրենսդրական դաշտը կարգավորելու խնդիր կա։ Չսահմանված վայրերում աղբ թափելու համար սահմանված են բավականին խիստ տուգանքներ, վարչական տույժեր (ֆիզիկական անձանց համար՝ 30-50 հազար դրամ, իրավաբանական անձանց՝ 100-200 հազար դրամ), սակայն դրանք չեն կիրառվում ։ Նրա պնդմամբ՝ օրինախախտներին բացահայտելու ուղղությամբ պետք է աշխատանք տանել, համագործակցությունը ոստիկանության և համայնքի ղեկավարների հետ պետք է շատ սերտ լինի։ 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի համոզմամբ՝ աղբահանության հետ կապված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում երկրի զբոսաշրջության զարգացման վրա։ 
«Մարդիկ ծուլանում են հավաքել իրենց թողած աղբը։ Պետք է այս խնդրի շուրջ համախմբել բոլորին՝ առաջին հերթին հենց այդ աղբը ամեն պատահած տեղ թափողներին։ Եղելեն դեպքեր, որ զբոսաշրջիկները գալիս են, տեսնում աղբը եկեղեցու մոտ ու թողնում ետ գնում։ Սա շատ մեծ խնդիր է»,- ասաց Մանվելյանը։ 

«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ։ Սա արվում է հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Հայաստանում միջոցառման նախաձեռնողն է «Բնության համաշխարհային հիմնադրամը» (WWF), Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների աջակցությամբ։ 
«
Մոլորակի ժամ»-ն առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը։ Նպատակն եղել է մեկը՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։ 

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues