Սուրճը ճաղատության դե՞մ
LifestyleDaily Mail-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ տղամարդկանց մոտ մազաթափության պատճառներից մեկը տեստոստերոնի հանդեպ մազարմատների զգայունություն է:
Գիտնականները հայտնել են, որ կոֆեին պարունակող մթերքները կարող են կանխել ճաղատացումը, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ակտիվորեն սուրճ օգտագործող մարդիկ չպետք է մտահոգվեն ճաղատանալու համար, քանի որ նրանք պնդում են, որ կոֆեինը պետք է օգտագործել անմիջապես գլխին:
Կոսմետոլոգ-փորձագետ Ադոլֆ Կլենկրը հայտարարել է՝ որպեսզի կոֆեինը հասնի մազարմատներին, մարդուց կպահանջվեր խմել օրական 60-80 բաժակ սուրճ, որն անհնար է: Նրա խոսքով՝ տղամարդիկ, որոնք տարիքի հետ մեկտեղ վախենում են կորցնել մազերը, պետք է հաճախակի իրենց գլխին քսեն կոֆեինային պրեպարատներ, քանի դեռ նրանք երիտասարդ են:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: