Վահագն Սիմոնյան.«Վերջապես մեր գերդաստանում աղջիկ ծնվեց»
LifestyleBravo.am-ը գրում է.
2016-ի ամռանն ամուսնացած դերասան Վահագն Սիմոնյանը եւ Նազելի Ղարիբյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ` մարտի 24-ին: Երջանիկ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ երեխան որոշել է ժամանակից շուտ ծնվել.«Որոշ պարագաներ պատրաստել էինք, իսկ ինչը չէինք հասցրել, այս օրերին կարգավորեցինք»:
Նրանք դուստր են ունեցել: Փոքրիկը ծնվել է 2.6 կգ քաշով եւ 47 սմ հասակով. «Վերջապես մեր գերդաստանում աղջիկ ծնվեց: Երեխային, իմ որոշմամբ, Սառա անունը կտանք»,-նշել է դերասանը:
Վահագնը բալիկի ծնունդը երեկ երեկոյան նշել է ընկերների հետ, իսկ հոր եւ դստեր առաջին հանդիպումը կկայանա վերջինիս` ծննդատնից դուրս գրվելու օրը. «Անբացատրելի զգացողություններ ունեմ, կարծես կյանքս վերաիմաստավորված լինի, ես Վերածննդի ժամանակաշրջանում եմ:)»:
Շարունակությունը՝ այստեղ:
