Մոսկվայում կոռուպցիայի դեմ երթի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին (լուսանկարներ)
International newsՄոկսվայում հակակոռուպցիան ակցիայի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարտի 26-ին ողջ Ռուսաստանում անց են կացվում կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննության հրապարակումը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին:
Ականատեսների հաղորդմամբ՝ առավել բազմամարդ ցույցերը տեղի են ունեցել Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում և Վլադիվոստոկում:
Tvrain.ru հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 130 ցուցարար:










