Մոսկվայում չարտոնված ակցիայի ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել
International newsՄոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Աղբյուրի խոսքով, ձերբակալվածների մեծ մասի նկատմամբ կազմվելու են արձանագրություններ 20․2 հոդվածով (վարչական (հանրահավաքների, ցույցերի, երթերի կամ ակցիաների անցկացման կարգի խախտում), նրանց մի մասին զրույցից հետո ազատ կարձակեն։
Մոսկվայի կենտրոնում անցկացված ակցիան իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել։ Ավելի վաղ հայտնեl էին 200 ձերբակալվածների մասին։