Ահա, թե ինչ լուսանկարներ է հրապարակում իր Instagram-ում Դիանա Գրիգորյանը
Lifestyle
Իմ կյանքն ինձ համար հետաքրքիր է: Իսկ մասնագիտությանս շնորհիվ կերպարի կյանքով ապրում եմ միայն բեմում կամ տեսախցիկի առջեւ:

Սիրում եմ կիթառ նվագել, չնայած` այդքան լավ չեմ տիրապետում գործիքին: Զբաղվածությանս պատճառով պարապմունքները կիսատ եմ թողել, սակայն մտադիր եմ շարունակել:

Պետք է փայլի թե՛ դերասանական, թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական աշխատանքը: Կառանձնացնեմ դրամաներն ու տրագիկոմեդիաները:

Չէի ցանկանա, որ ընտրյալս լինի իմ բնագավառից, սակայն ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք: Կողքիս տղամարդը պետք է լինի բարի, անկեղծ, նվիրված եւ աշխատասեր:





