Իրանի նախագահը Մոսկվա է ժամանել
International newsԻրանի նախագահ Հասան Ռոհանիի օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այցելության առաջին օրը Ռոհանին կհանդիպի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմանի համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։
Մեդվեդեւը նաեւ Ռոհանիի հետ կքննարկի ԵՏՄ-ի ու Թեհրանի միջեւ առեւտրային ռեժիմի ստեղծման հնարավորությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռոհանիի բանակցությունները կանցնեն մարտի 28-ին։ Քննարկվելու են համատեղ էներգետիկ նախագծերը։ Բանակցությունների արդյունքներով կնքվելու են մի շարք փաստաթղթեր։