ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումները «Թալիբանին»
International newsՌուսաստանը սպառազինություններ չի մատակարարում այն կազմակերպություններին, որոնք ՄԱԿ-ը ճանաչել է ահաբեկչական, այդ թվում «Թալիբան» շարժմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ի տարբերություն ամերիկյան պետական գերատեսչությունների՝ Ռուսաստանի ՊՆ-ն չի ունեցել ու չի կարող ունենալ որեւէ փոխգործակցություն ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ ու առավել եւս սպառազինություններ մատակարարել դրանց»,- հայտնել է Կոնաշենկովը։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ Քերթիս Սկապարոտին մեղադրել է Ռուսաստանին Աֆղանստանում «Թաիլբան» արմատական շարժմանը օգնելու մեջ։