Եմենում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետեւանքով 11 մարդ է զոհվել
International newsԱռնվազն 11 մարդ է զոհվել Եմենի հարավում մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչության հետեւանքով։ Reuters -ի փոխանցմամբ ահաբեկիչները պայթուցիկով բեռնված մինիավտոբուսով փորձել են ներխուժել ալ-Խուտե կառավարական համալիր։
Սակայն անվտանգության ուժերը ավտոբուսի վրա կրակ են բացել, ինչի հետեւանքով բոլոր 5 ահաբեկիչները զոհվել են։ Փոխհրաձգության հետեւանքով զոհվել են նաեւ անվտանգության ուժերի 6 աշխատակիցներ։