Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում ազատել Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ բոլոր ձերբակալածներին
International newsԵվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբյորն Յագլանդը կոչ է անում ազատել Մոսկվայի բողոքի ակցիայի բոլոր ձերբակալածներին։
«Հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունները տեսակետների արտահայտման ու խաղաղ հանրահավաքների ազատության իրենց իրավունքի իրացման ժամանակ բարձրացնում են մարդու իրավունքների մասին եվրոպական հռչակագրի կիրառման հարցերը։ Ես հատկապես մտահոգված եմ անչափահասների ձերբակալությունների մասին հաղորդագրություներով։ Ես կոչ եմ անում ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է համագործակցել ռուսական իշխանությունների հետ՝ Մարդու իրավունքների հարցերով եվրոպական հռչակագրի դրույթների պահպանման ճանապարհով նման իրավիճակները կանխելու նպատակով»,- նշվում է գլխավոր քարտուղար հայտարարության մեջ։
Մոսկվայում մարտի 26-ին անցել է կոռուպցիայի դեմ չարտոնված հանրահավաք, որին մասնակցել է 7-8 հազար մարդ։ Ակցիայի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցում է հազարը։
Ռուսաստանի շատ քաղաքներում ակցիաների անցկացման համար առիթ էր դարձել Նավալնու հիմնադրամի հետաքննությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասին, որը վստահեցնում է, որ Մեդվեդեւը դրածո վստահված անձանց ու հիմնադրամների միջոցով մի քանի առանձնատուն ունի Ռուսաստանում, նաեւ առագաստանավեր, ագրոհամալիրներ ու գինու գործարաններ Ռուսաստանում ու Իտալիայում։