Զարիֆը պատմել Է, թե Ռուսաստանն ինչպես Է օգտագործելու իրանական ռազմաբազաները
International newsԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաների օգտագործման որոշումներն ընդունվելու են՝ «կախված կոնկրետ դեպքից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հիմնախնդիրներ, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը:
Զարիֆը նախագահ Ռոուհանիի գլխավորած պատվիրակության կազմում Է, որը Ռուսաստանում Է գտնվում Պուտինի հրավերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: