Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«32 թատրոն»-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Բաբաջանյանը վերջին շրջանում հաճախ է մեկնում Հայաստանից: Նա դադարեցրել է «32 թատրոն»-ի աշխատանքներն ու այս պահին ստեղծագործական գործունեություն չի ծավալում:
Life.panorama.am-ը ստեղծագործական դադարի, այլեւս ոլորտում չգործելու լուրերի եւ երկրից ընդմիշտ հեռանալու մասին խոսել է Կարեն Բաբաջանյանի հետ:
«Վերջերս հաճախ եմ մեկնում ԱՄՆ, որտեղ ինձ լիարժեք ու հանգիստ եմ զգում: Այնտեղ կարողանում եմ լիցքավորվել ու կրկին վերադառնալ Հայաստան: Ստեղծագործական պասիվ շրջան է, քանի որ հիմա դեռեւս մտածում եմ, թե ի՞նչ կարելի է անել, ինչ նոր բան ստեղծել, կամ ստեղծածն էլ նորովի ներկայացնել: Ինչպես այս երկրի թերեւս բոլոր քաղաքացիները, այդ թվում եւ ինձ համար ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ անելիքներս, քանի որ այստեղ մի փոքր դժվար է նոր բաներ նախաձեռնելը:»,- նշեց Կ. Բաբաջանյանը:
Մեր հարցին, թե այս շրջանի դադարը Կարեն Բաբաջանյանի համար նորմալ ստեղծագործական գործընթա՞ց է, թե հիասթափությունների հետեւանք, նշեց.
«Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում պարբերաբար հիասթափություններ ապրում է: Ցավոք, այսօր բոլորս էլ ունենք հիասթափվելու պատճառներ: Եթե հիասթափությունը նոր ուժ է տալիս, գուցեեւ դա պարտադիր է մեզ համար: Մեկ-մեկ անվերջ ոգեւորվելն էլ է վտանգավոր եւ սա ասում եմ իմ կյանքի փորձով»:
Շարունակությունը՝ այստեղ: