Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վեդու ջրամբարի շահագործումը 20-25 տոկոսով կնվազեցնի ջրակորուստները

Economics

Հաջորդ տարի կավարտվեն Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները, որի մեկնարկը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվեց 2017թ. մարտի 28-ին: Վեդու ջրամբարը նախատեսվում է կառուցել ՀՀ Արարատի մարզում: Ջրամբարի համար ջրաղբյուր են Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 մլն խմ, իսկ ջրատվությունը` 32.3 մլն խմ, որը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով` ոռոգման շրջանից դուրս:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, համապատասխանաբար H=85մ և H=14մ բարձրությամբ, իսկ թասի մակերեսը` 120հա:

«Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության տրամադրած վարկային միջոցներով: Գործակալությունը տրամադրում է 75 մլն եվրո վարկ, իսկ  մնացած 15 միլիոն եվրոն կհամաֆինանսավորի կառավարությունը»,- ասաց Գաբրիել յանը` ընդգծելով, որ ջրամբարաշինությունը և ոռոգման խնդիրների կարգավորումը կառավարության առաջնահերթություններից է ու Վեդու ջրամբարին զուգահեռ կառուցվում են նաև Կապսի և Մաստարայի ջրամբարները:

Նա հավելեց, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. հունվարի 26-ին, ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 12-ին: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը` 6 տարի: Վարկի նվազագույն տոկոսադրույքը` տարեկան 0.25 տոկոս, առավելագույնը` 6.25 տոկոս: Վարկի նկատմամբ կիրառելի գործող գլոբալ դրույքը կարող է հաշվարկվել տարեկան 1.31 տոկոս:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց Վեդու ջրամբարի շինարարության մեկնարկը` ընդգծելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունի հարակից համայնքներին ոռոգման ջրով ապահովելու և ոռոգվող հողատարածքներն ավելացնելու առումով: «Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29 միլիոն խորանարդ մետր, իսկ թասի մակերեսը շուրջ 120 հեկտար է:

Արդյունքում մենք անխափան ոռոգում կունենանք 6 հազար հեկտար հողատարածքում, որից 3500 հեկտարը մեխանիկական եղանակից անցնելու են ինքնաոռոգման: Արդյունքում գործող պոմպակայանները կանջատվեն ամբողջությամբ, իսկ 4-ը կաշխատեն մասնակի: Մենք կունենանք նոր ոռոգելի հողատարածքներ` շուրջ 1200 հեկտար, էլեկտրաէներգիայի տնտեսում տարեկան մոտ 17 միլիոն կիլովատ/ժամ, իսկ համակարգում կորուստները կկրճատվեն մոտ 20-25 տոկոսով»,- եզրափակեց Հարությունյանը:

Վեդու ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են «Սահակյանշին» ՓԲԸ (Հայաստան) - «ՊԵԳԱ» ԲԸ (Իրան) ՀՁ կողմից: Աշխատանքները մեկնարկում է 2017թ.  մարտին և կավարտվեն 2021թ. մարտին: Ծրագրի բաղադրիչներն են` Վեդու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Վեդի և  Խոսրով գետերի վրա ջրառ հանգույցների կառուցում, շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգի կառուցում և 37 կմ երկարությամբ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում և ոռոգման ցանցի վերակառուցում, ինչպես նաև «Արտաշատ» և «Ար արատ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքում շուրջ 500 հա հողատարածքում ոռոգման նոր տեխնոլոգիաների  փորձնական կիրառում:

Ծրագրից ակնկալվում է դրա ազդեցության 6000 հա հողատարածքներում ոռոգման ջրամատակարարման արդյունավետության ապահովում, այդ թվում` ջրամբարի իշխման տակ գտնվող ութ համայնքների` Դաշտաքար, Ուրցաձոր, Վեդի, Գոռավան, Այգավան, Ավշար, Նոյակերտ եւ Արարատ շուրջ 3 հազար 200 հա հողատարածքների ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով ոռոգում. ներկայում վերանշյալ տարածքի շուրջ 75 տոկոսը ոռոգվում է մեխանիկական եղանակով, իսկ շուրջ 300 հա-ը անջրդի է: Կբարձրացվի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս ոռոգվող հինգ համայնքների շուրջ 2 հազար 800 հա հողատարածքների ջրապահովման մա կարդակը, եկամտաբեր մշակաբույսերը կավելանան շուրջ 10 տոկոսով, բերքատվությունը կաճի 25 տոկոսով, Սևանա լճից ջրառը կնվազեցվի տարեկան շուրջ 18 մլն խմ-ով: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում ստեղծվելու է շուրջ 250 նոր աշխատատեղ` ամսական 225-ից 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025