Լեհաստանը հերքում է Եվրամիության ռազմական կառույցից դուրս գալու լուրը
International newsԼեհաստանի իշխանությունները հերքել են Եվրամիության արագ արձագանքման ուժերի կազմից երկրի դուրս գալու մասին լուրերը: ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հերքող գրառում Twitter-ում կատարել է կառավարության մամլո քարտուղարը:
«Ճիշտ չէ, որ Լեհաստանը դուրս է գալիս ԵՄ կորպուսի կազմից: Եկեք չշեղվենք փաստերից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ մասին այսօր ավելի վաղ հայտնել էր Agence France-Presse-ը` վկայակոչելով Eurocorps-ի հրամանատարության ներկայացուցչին:
Ներկայում եվրոպական արագ արձագանքման ուժերի կազմում լեհ զինվորների թվաքանակը կազմում է 120 մարդ, որոնք բոլորն են տեղաբաշխված են Ստրասբուրգում:
ԵՄ կորպուսն անկախ եվրոպական ռազմական կառույց է, որն ստեղծվել է 1992-ին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի և Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի նախաձեռնությամբ: