«Իսլամական պետության» ահաբեկիչները հանդես են եկել Իրանի հասցեին սպառնալիքներով. ԶԼՄ-ներ
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրանի հասցեին սպառնալիքներով տեսանյութ է տարածել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ համացանցում հայտնվել է 37 րոպե տևողությամբ տեսանյութ, որում երևում է ԻՊ-ի երեք գրոհային: Առաջին ահաբեկիչը հանդես է գալիս որպես պարսկերեն խոսող ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում է բելուջիներին, իսկ երրորդը խոսում է իբր Իրանի բնակչության արաբախոս հատվածի անունից: Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն անվանում են հերետիկոսներ և կոչ են անում բնակչությանը դիմել անկարգությունների, դիվերսիաների և զինված հարձակումներ իրականացնել:
Նրանցից մեկը պնդում է, որ ԻՊ-ը «կգրավի Իրանը»: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ տարածված տեսանյութը նկարահանվել է Իրանի հետ սահմանակից Իրաքի Դիյալա արևելյան շրջանում: