Թրամփը չեղյալ Է հայտարարել կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին Օբամայի հրամանագիրը
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր Է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Արարողությունը տեղի Է ունեցել Շրջակա միջավայրի պահպանության համապետական գործակալությունում: Թրամփը կարծիք Է հայտնել, թե Օբամայի որոշումը վնաս Է հասցնում ԱՄՆ-ի Էներգետիկային եւ նրանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում: Ստորագրումից առաջ նա հայտարարել Է «ամերիկյան Էներգետիկայի նոր դարաշրջանի» սկսվելու մասին:
«Հրամանագիրը, որն այսօր ես ստորագրում եմ, վերացնում Է չափից դուրս ֆեդերալ հսկողությունը, երկար ժամանակ ի վեր առաջին անգամ այն մեր աշխատողներին թույլ կտա զարգանալ, մրցակցել եւ հաղթել հավասար մրցակցության պայմաններում»,- մեջբերում Է գործակալությունը Սպիտակ տան տիրոջ խոսքը:
2015 թվականին Օբաման հրամանագիր Էր ստորագրել Էլեկտրակայանների արտանետումները մթնոլորտ կրճատելու եւ մեթանի արտանետումների եւ շերտի հիդրավլիկ ճեղքման (ֆրեքինգի) մեթոդով նավթի եւ գազի արդյունահանման սահմանափակումներ մտցնելու պահանջներով: