Մասնագետները խորհուրդ չեն տալիս ամեն օր ասպիրին օգտագործել
LifestyleԱսպիրինը լայն կիրառում ունի բժշկության մեջ: Բժիշկներն ասպիրին նշանակում են ինսուլտի և ինֆարկտի ռիսկը նվազեցնելու նպատակով, սակայն դեղամիջոցների վաճառքով զբաղվող գրասենյակի ամերիկացի փորձագետներն սկսել են կասկածել նմանատիպ դեղամիջոցների նշանակման նպատակահարմարության վրա: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նրանք նշել են, որ ասպիրինը, ազդելով թրոմբոցիտների վրա, նվազեցնում է խցանումների առաջացման մակարդակը, սակայն դրա ամենօրյա օգտագործումը կարող է ծանր հետևանքների, այդ թվում նաև՝ ներքին արյունահոսության պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: