Ցացր կալորիականությամբ սնունդը պաշտպանում է քաղցկեղից
LifestyleՎերջին տարիների ընթացքում գիտնականների անցկացրած հետազոտությունները փաստում են այն մասին, որ ցածր կալորիականությամբ սննդակարգերն ընդունակ են ոչ միայն ազատել ավելորդ կիլոգրամներից այլ նաև՝ արգելակել կրծքի քաղցկեղի տարածումը: Այն ընդունակ է արգելակել քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակները:
Գիտնականների անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կալորիականության նվազեցումը հնարավորություն է տալիս կանխել մետաստազների առաջացման ռիսկը:
Գիտնականները հայտարարել են, որ կալորիականության նվազման հետևանքով կրծքագեղձի հյուսվածքներում էպիգենիկ փոփոխություններ են տեղի ունենում՝ պահպանելով արտաբջջային մատրիցաների դիմացկունությունը: Դիմակայուն մատրիցաների շնորհիվ ուռուցքի շուրջ նմանատիպ բջիջներ են առաջանում և կանխում ուռուցքների ներաճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: