Amazon-ի սեփականատերն ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն Է բարձրացել Bloomberg-ի վարկածով
International news Ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որը գլխավորում Է Amazon ընկերությունը, եւ որին պատկանում Է համանուն ինտերնետ-խանութը, մարտի 29-ին երկրորդ տեղն Է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg գործակալության վերջին գնահատումները:
Ավելի վաղ նշված վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցնում Էր ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի սեփականատերը: Ֆոնդային վերջին սակարկությունների արդյունքներով Բեզոսը հետ Է մղել Բաֆեթին:
Բեզոսի կարողությունն այժմ գնահատվում Է 75,6 մլրդ դոլար, վերջին մեկ օրվա ընթացքում այն ավելացել Է 1,49 մլրդ դոլարով: Մարտի 29-ի առեւտրաշրջանի ժամանակ Amazon-ի կապիտալացումն աճել Է մոտավորապես 9 մլրդ դոլարով: Բաֆեթի ակտիվների միագումար արժեքը գերազանցում Է 74,9 մլրդ դոլարը, այն 24 ժամվա ընթացքում նվազել Է 809 մլն դոլարով:
Արդեն երկար տարիներ մոլորակի ամենահարուստ մարդը Microsoft ծրագրային ապահովման մշակող-ընկերության ստեղծողներից մեկը՝ Բիլ Գեյթսն Է: Նրա հաշվին, Bloomberg-ի վերջին գնահատումների համաձայն, ընդհանուր առմամբ, կա 86 մլրդ դոլար: Գեյթսը վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել Է 11,4 մլն դոլար:
Forbes ամերիկյան հանդեսը մարտի 20-ին հրապարակել Էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ակտիվների արժեքի իր գնահատումները: Հրատարակության լրագրողների կողմից կազմված ցուցակը գլխավորել Էր Գեյթսը, երկրորդ տեղում Բաֆեթն Էր, առաջին եռյակը եզրափակել Էր Բեզոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: