Կարմիր բողկի օգտակար հատկությունները
LifestyleԲողկն ունի մի շարք օգտակար հատկություններ: Սննդաբանները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել:
Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա):
Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով:
Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիումի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը:
Բողկի մեծ քանակությամբ մանրաթել պարունակելու շնորհիվ այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքս-աղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:
Նյութը հրապարակման պատրչաստեց Orer.am-ը: