Պակիստանում պայթյուն է որոտացել, հինգ մարդ է զոհվել
International newsԱռնվազն 5 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Պարաչինար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բոլոր վիրավորները հոսպիտալ են տեղափոխվել։ Պայթյունի պատճառը չի նշվում։