Ինչպե՞ս խուսափել թրոմբից
LifestyleՈրպեսզի հասարակ քերծվածքը մահացու վտանգ չդառնա, բնությունն արյանն օժտել է մակարդվելու և թրոմբ ձևավորելու հատկությամբ, որը փակում է վերքը: Բայց իսկապե՞ս անոթում առկա թրոմբը միշտ է օգտակար:
Առողջ անոթի հարթ մակերեսին վնասվածքի պատճառով ձևավորված թրոմբը լուծվում է: Այլ բան է երակի անհարթ, բորբոքված պատի թրոմբը, որի լուծվելու ընթացքը շատ դժվար է: Խորանիստ երակներում արյան հոսքի երկարատև խանգարումը կարող է լուրջ բարդությունների տեղիք տալ:
Ինչպե՞ս խուսափել թրոմբից
1. Աշխատանքային օրվա ընթացքում կարելի է կատարել հետևյալ վարժությունները. Կանգնել, բարձրանալ ոտնաթաթերին, մի պահ պահել, այնուհետև իջեցնել ոտնաթաթը:
2. Ճաշատեսակների մեջ բուսայուղ օգտագործել, որոնք բազմաչհագեցած ամինաթթուների աղբյուր են և իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը:
3. Հետևել սննդին: Նվազագույնի հասցնել յուղոտ, աղի, ապխտած, տապակած, սննդի օգտագործումը:
4. Հնարավորինս շատ հեղուկ խմել:
5. Հրաժարվել ծխելուց, ալկոհոլից, որոնք վատ են ազդում անոթների վիճակի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: