Հետաքրիր տրամաբանական հանելուկներ. փորձեք գուշակել
LifestyleՁեզ եմ ներկայացնում 3 հետաքրիր տրամաբանական հանելուկ, որոնք պետք է փորձեք գուշակել առանց պատասխանները նայելու: Փորձեք տրամաբանել և կրեատիվ պատասխան փնտրել:
1. ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՇԱՆ ՄԱՍԻՆ
Մայրիկից լսելով, որ իր սիրելի շունը սատկել է՝ մեքենայի անիվների տակ ընկնելով, փոքրիկ տղան լաց եղավ: Եվ միայն երբ արցունքները դադարեցին հոսել , մայրիկը տղային ասաց, որ շունն իրականում ողջ է: Ինչո՞ւ մայրիկն այդքան դաժանորեն խաբեց որդուն: Օրացույցով ապրիլի 1-ը չէր:

2. ԽՆԴՐԱՆՔ ՏԱՏԻԿԻՆ
Թոռնիկը տատիկին նամակ գրեց և խնդրեց իրեն մի փոքր գումար ուղարկել: Տատիկը մերժեց թոռան խնդրանքը և 3 էջից բաղկացած պատասխան նամակ գրեց, թե ինչպես ինքնուրույն լինել և ընտանիքից անկախ: Բայց թոռնիկը շատ գոհ մնաց տատիկի պատասխան նամակից, չէ որ նա հասավ իր ուզածին և գումար ունեցավ: Ինչպե՞ս, և ովքե՞ր տատիկն ու թոռնիկը:

3. ԱՆՎՃԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շինարարական ընկերություն է գալիս մի մարդ և խնդրում իր նախագծով շենք կառուցել: Շինարարական ընկերության տերը՝ նախագծին նայելով, համաձայնվում է շինարարությունն անվճար անել: Ինչո՞ւ, ով էր նախագիծը բերողը:

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
1. Տղան 9-ամյա դերասան Ջեկի Կուպերն էր, ով այդ պահին խաղում էր «Սկիպպի» ֆիլմում: Սյուժեի համաձայն նրա շանը չարագործը սպանում է, և տղան պետք է բնական խաղար իր դերը: Մայրիկը դիմեց այդ «դաժան» հնարքին: Տղան իրոք շատ համոզիչ էր կադրում: 1931 թվականին նա այդ դերի համար Օսկար ստացավ:
2. Նամակ գրողը Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի թոռն էր՝ Գեորգը: Եվ նա գումար վաստակեց վաճառելով տատիկի ստորագրությամբ խորհուրդը:
3. Շինարարական ընկերություն իր նախագիծն էր բերել Պաբլո Պիկասոն, և ղեկավարն անմիջապես հասկացավ, որ այդ նախագծով շենքն հետագայում մեծ գումարներ կբերի իրեն:
Հ.Գ. Չասեք, թե այս հանելուկները բարդ էին և դժվար էր գուշակելը: Սրանք պարզապես հետաքրիր ժամանակ անցկացնելու համար են և օգտակար ինֆորմացիա ստանալու աղբյուր: