Հակաքաղցկեղային համադրություններ
LifestyleԳիտնականների տարիների ընթացքում կատարած հետազոտություններն ապացուցել են, որ որոշ մրգեր, բանջարեղեն եւ այլ առողջարար մթերքներ կարող են պաշտպանել քաղցկեղից։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հետեւյալ հակաքաղցկեղածին հնարավորություններ ունեցող մթերքների համադրությունը։
Լոլիկ եւ բրոկկոլի: Լոլիկը պարունակում է լիկոպին, А եւ С վիտամիններ, իսկ բրոկկոլին՝ բետա-կարոտին, որոնցից յուրաքանչյուրն առանձին պայքարում է քաղցկեղի դեմ, իսկ դրանք միասին՝ հզոր հարված են շագանակագեղձի քաղցկեղին։
Թեյ եւ կիտրոն: Թեյը պարունակում է շատ հակաօքսիդանտային պոլիֆենոլներ, այդ թվում նաեւ կատեխին եւ ֆլավոնոիդ։ Մեկ բաժակ կանաչ թեյն իր մեջ ներառում է այնքան քանակությամբ ֆլավոնոիդներ, որքան առկա է հինգ բաժակ կարմիր գինու կամ տասը խնձորի մեջ։
Կաղամբ եւ կիտրոն: Ցիտրուսային մրգերն ապահովում են մեծ քանակությամբ վիտամին C, իսկ մուգ տերեւներ ունեցող բանջարեղենը հարուստ է երկաթով։
Տավարի միս եւ հազրեւարդ (ռոզմարին): Երբ տապակվում են այն մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցներով (օրինակ, կարմիր միսը), ձեւավորվում են հետերոցիկլիկ ամիններ եւ հոտավետ պոլիցիկլիկ ածխաջրածիններ՝ քաղցկեղածիններ, որոնք առաջացնում են քաղցկեղային որոշ փոփոխություններ ԴՆԹ-ում։ Լավ տապակված միսը՝ անկախ տապակման ձեւից, մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը 60%-ով, ինչպես նաեւ շագանակագեղձի, կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի վտանգը։ Քրքում եւ սեւ պղպեղ Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումը՝ հնդկական ուտեստների հիմնական բաղադրիչը, ունի հակաքաղցկեղային եւ հակաբորբոքային հատկություններ շնորհիվ իր ակտիվ բաղադրիչի՝ քրքումինի։ Քրքումինը կանխում է ստամոքսի, լյարդի, թոքերի, եւ կրծքի քաղցկեղները։ Պեպերինը՝ սեւ պղպեղի կծու բաղադրիչը, կարող է առանցքային դեր խաղալ քաղցկեղը կանխարգելելու հարցում։
Լոլիկ եւ ավոկադո: Լոլիկը հարուստ է լիկոպինով Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական սննդակարգում ներառելով 10 չափաբաժնից ավել լիկոպին, կհաջողվի նվազեցնել ընդհանուր քաղցկեղի վտանգը 35%-ով, իսկ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղինը՝ 53%-ով։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: