Քիմ Քարդաշյանը համաձայնել է վիրահատության՝ 3-րդ երեխան ունենալու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր ընտանիքի անդամներին, երբ հայտարարել է, որ ուզում է երրորդ երեխան ունենալ և դրա համար պատրաստ է դիմել վիրահատության: 36-ամյա աստղն ասել է, որ շատ է ուզում , որ իր ուժերով լույս աշխարհ բերի երեխային և քույր կամ եղբայր նվիրի իր մյուս փոքրիկներին:
«Հարկ կլինի արգանդի վիրահատություն կատարել, որովհետև ես որոշել եմ ևս մեկ երեխա ունենալ: Չէ՞ որ դա հրաշալի միտք է» ,- ասել է նա մորն ու քրոջը՝ ճաշի ժամանակ: Նրանք անակնկալի են եկել այս լուրից ու փորձել են հասկանալ, թե ինչու է Քիմն ուզում վիրահատվել:
«Այսպես, թե այնպես, հղիությունը վտանգավոր է լինելու, բայց ես հնարավորություն կունենամ: Ես պետք է պայքարեմ: Այս վիրահատությունը վերջին շանսն է, որը ես պետք է փորձեմ » ,- ասել է նա: