Թագուհին՝ քաղաքում. Քիմ Քարդաշյանը պարծեցել է իր կազմվածքով
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը ոչ միայն հասցրել է երեկ այցելել Արիանա Գրանդեի համերգին, ուր տարել էր նաեւ դստերը՝ Նորթ Ուեսթին, այլեւ հանրությանը ներկայանալ Կալաբասասում՝ քրոջը՝ Քլոեին պատկանող ապրանքանիշի ջինսով (ի դեպ, այն 200 դոլար արժե):

Ռեալթի շոուի 36-ամյա աստղն, ըստ ամենայնի, նորից ուզում է նորաձեւություն բերել նեղ ջինսերը:




Ինչ վերաբերում է Քլոեին, որի ֆոտոշարքը մենք կտեսնենք մի փոքր հետո, ապա հիշեցնենք, որ նրա նախկին ամուսինը՝ բասկեբոլիստ Լամար Օդոմը, անկեղծ հարցազրույց է տվել US Weekly պարբերականին, որտեղ պատմել է, որ մշատպես թմրանյութեր է օգտագործել, ինչն էլ քայքայել է իր ընտանիքը: Բացի այդ, նա դավաճանել է Քլոեին, եւ կինն իմացել է այդ մասին:


