Ռուսական հայհոյանքն առաջարկում են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ
International newsՌուսական հայհոյանքն առաջարկում են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցուցակում: Այս մասին հայտարարել է ռուսական հայհոյանքի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, ձեռնարկատեր Անատոլի Արոնովը, գրում է Газета.ru-ն:
«Ռուսաց լեզուն գնահատողների խումբը, որտեղ ներառված են փորձագետ լեզվաբաններ, գործարարներ ու մշակույթի գործիչներ, որոշել է առաջարկել հայհոյանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում», — հստակեցրել է նա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ռուսական հայհոյանքն առաջադրելու որոշումը պետք է ընդունվի պետական մակարդակով, այդ պատճառով էլ խմբի անդամները դիմել ն ՌԴ մշակույթի նախարարություն` նախաձեռնության աջակցության համար: