Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել մարտի 22-ի ահաբեկչության գործով ձերբակալվածներին
International newsԲրիտանական ոստիկանությունն ազատ է արձակել Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության գործի հետաքննության շրջանակներում ձերբակալված 12 անձանց:
«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել էին Վեստմինստերի մոտ տեղի ունեցած հարձակման գործի առնչությամբ, ներկա պահին ազատ են արձակվել առանց հետագա գործողությունների»,-Корреспондент-ի փոխանցմամբ` ասվում է Սքոթլենդ Յարդի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ահաբեկչական հարձակման հետևանքով 4 մարդ էր զոհվել, այդ թվում և ահաբեկիչը` Բրիտանիայի 52-ամյա քաղաքացի Խալիդ Մասուդը, ով մեքենայով վրաերթ էր իրականացրել Վեստմինստերյան կամուրջի վրա:
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: