Եգիպտոսի նախագահն առաջին պետական այցով մեկնում է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի հետ
International newsԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին շաբաթ Կահիրեից մեկնել է Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ ղեկավարին, որտեղ երկու կողմերն էլ կփորձեն նոր հարաբերություններ կառուցել` երկրում իր հակառակորդների նկատմամբ հաղթանակից հետո:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Դոնալդ Թրամփից բացի, եգիպտացի առաջնորդը կհանդիպի նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք իրենց աջակցությունը կարող են առաջարկել երկրի վատ վիճակում գտնվող տնտեսության կարգավորման գործում։
Այս ուղևորությունն ԱՄՆ Սիսիի համար առաջին պետական այցը կլինի նախագահության շրջանում՝ 2014-ին ընտրվելուց ի վեր:
Ալ-Սիսին նախագահի պաշտոնում ընտրվել է «Մուսուլման եղբայրներ» ռազմական շարժմանն ու նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից մեկ տարի անց: