Փարիզի արվարձանում պայթյուն է որոտացել
International newsՓարիզի արվարձաններից մեկում պայթյուն է որոտացել: Lenta.ru-ի փոխանցմամբ` նախնական տվյալների համաձայն պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք չէ, այլ դժբախտ պատահար է:
Պայթյունը որոտացել է Վիլպենտ թաղամասում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ, որին շուրջ 1000 երեխա է մասնակցել: Հաղորդվում է 30 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:30-ին (երևանյան ժամանակով` 19:30): Նշվում է, որ մասնակիցները պատրաստվում էին այրել ծղոտից պատրաստված խրտվիլակը, երբ որոտացել է պայթյունը:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: