Կոլումբիայում սողանքների պատճառով 112 մարդ է զոհվել
International newsԿոլումբիայում հորդառատ անձրևներով պայմանավորված սողանքները 112 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 120-ը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, երկրի հարավարևմտյան Պուտումայո նահանգում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ցեխաջրերն ու քարաբեկորները գիշերվա ընթացքում լցվել են բնակելի տները:
Նշվում է, որ նահանգի կենտրոնական Մոկոա քաղաքում բազմաթիվ թաղամասեր են ավերվել, ինչպես նաև երկու կամուրջ է կործանվել:
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցիչ Կառլոս Իվան Մարկեսի խոսքով` արտակարգ իրավիճակն ստեղծվել է շաբաթ առավոտյան, երբ բնակիչները ոչինչ չէին կասկածում: Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները:
Մոկոայի քաղաքապետ Խոսե Անտոնիա Կաստրոն նշել է, որ բնակիչներին հավանական ձյունամրրիկի նախազգուշացում է տրվել: