Վենեսուելայի Գերագույն դատարանը չեղարկել է իր կողմից խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը
International newsՎենեսուելայի Գերագույն դատարանը չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի հեռուստաալիքի կայքը:
Փաստաթղթի համաձայն` որոշման կետը, որում ասվում է. «Գերագույն դատարանի սահմանադրական պալատը երաշխավորում է խորհրդարանական լիազորությունների կատարումն իր կողմից կամ իր վերադաս մարմնի կողմից, չեղարկվում է»:
Գերագույն դատարանը հրաժարվել է օրենսդիրներին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումից, որը հակասական մթնոլորտ էր ստեղծել երկրում և բողոքների ու բախումների նոր ալիք բարձրացրել ընդդիմադիրների ու իշխանամետների միջև: