Ինչու՞ էին ընտրողին տվել 4 քվեաթերթիկ. Հանձնաժողովի նախագահը փորձեց հերքել փաստը (տեսանյութ)
PoliticsԱրտաշատ քաղաքի 12/5 ընտրատեղամասում առավոտյան իրարանցում էր: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Թրասփերանս ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը, ով տվյալ ընտրատեղամասում իրականացնում էր դիտորդական առաքելություն, ասաց.
«Առավոտյան 8-ից բացվել է ընտրատեղամասը: Եղել են որոշակի խոչընդոտներ, կային մարդիկ, որոնք չէին ցանկանում գրանցվել, սակայն ուզում էին օգնել այլոց քվեարկություն անելու համար: Եղել են նաև դեպքեր, որ չքվեարկող մադրիկ եկել ու ընտրատեղամասի ներսում էին կանգնել: Նշված դեպքերը կասեցվել են նախագահի կողմից»,-ասաց նա:
Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, քիչ առաջ տվյալ ընտրատեղամասում ընտրողներից մեկը շիվարած կանգնել էր փորձելով հասկանալ, թե իրականում քանի քվեաթերթիկ պետք է ունենար իր ուզած թեկնածուի օգտին քվեարկելու համար: Պարզվում է, որ ընտրողին հանձնաժողովի անդամը տվել էր ընդամենը 4 քվեաթերթիկ: Թղթակիցը փորձելով հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ ընտրողին չեն տրամադրել բոլոր 9 թերթիկները, դիմելով հանձնաժողովի նախագահ Մովսես Սավոյանին լրագրողը ստացել է փաստը խեղաթյուրող պատասխան. «4 չի 9 թերթիկ ա, ամեն ինչ նորմալ ա, գնա ընտրի»:
Հանձնաժողովի անդամ, ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մակարյանը, ով տրամադրել էր թերթիկները ասել է.
«Ես ստեղ դրել շարել էի, հետո սկսեցի բացատրել, թե ոնց են ընտրելու՝ վերցրեցին տարան: Չեն համբերում երկու րոպե, որ տաս: Ես չեմ տվել իրանք են վերցրել»:
Սոսե Չանդոյան