Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը
PoliticsԺամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 50,93 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով: Քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։