Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. 20:00- ի դրությամբ փակվել են տեղամասերը
PoliticsՀայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:
Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և ընթացքին հետևում 55 դիտորդական կազմակերպություն:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: