Չինաստանում միկրոավտոբուս է գետն ընկել, 8 մարդ է զոհվել
International newsՉինաստանի Գունչժոու նահանգում միկրոավտոբուս է գետն ընկել, 8 մարդ է զոհվել, հայտնում է Սինհուան։
Յան ազգանունով վարրոդը ազգականներին ու իր ընտանիքի անդամներին միկրոավտոբուսով տանում էր հարեւան նահանգ, ճանապարհին մեքենան բախվել է կամուրջի հենասյանը ու ընկել գետը։ Պատահարի վայրում հայտնաբերել են 8 մարդու մարմին։ Սկսվել է հետաքննություն։