Հայ հայտնիների ստացված ու չստացված կերպարները «Armenian Europe Music Awards Paris 2017»-ում (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ստացված կերպարներ
Մենք սիրահարված ենք, ընդ որում սիրահարվում ենք ամեն անգամ, երբ տեսնում ենք Սոֆի Դևոյանին: Իսկական դիվա՝ միշտ երիտասարդ ու ոճային: Իսկ ինչպես է նա պարու՜մ: Այո, այո, այո…. Սոֆի Դևոյանն արժանացել է Հայ պարարվեստի դիցուհի մրցանակին:


Ալավերդյան քույրեր
Մեզ դուր է եկել թե՛ Անուշիկի, թե՛ Արևիկի զգեստը: Ոչ մի ավելորդ բան: Զուսպ, գեղեցիկ:



Իվետա Մուկուչյան
«Հայ փոփի դիվա» մրցանակին արժանացած Իվետա Մուկուչյանին այնքան հաճախ էինք վերջին շրջանում տեսնում բոդիներով, որ անսպասելի էր նրան տեսնել այս կերպարում: Իվետային ամեն ինչ է սազում: Զգեստի դիզայներն է Kivera Naynomis-ը :

Քրիստինե Պեպելյան
Քրիստինե Պեպելյանի զգեստները մշտապես այս տեսքն ունեն՝ այլ գույներով, կտորներով, զարդերով, բայց այս ոճի մեջ: Միգուց, երբեմն ուզում ես նորություն, թարմություն նրա կերպարում, բայց ինչ անենք, եթե նրան պեպելյանական զգեստները շատ են սազում: Զգեստի հեղինակն է Արամ Նիկոլյանը: Ի դեպ Քրիստինե Պեպելյանը արժանացավ Լիրիկական երգչուհի մրցանակին:


Արծվիկ
2017-ի Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակ Արծվիկի զգեստը մեզ դուր եկավ գույների շնորհիվ: Հայկական մրցանակաբաշխություններում նմանատպ գույներ քիչ կհանդիպես: Հայ հայտնիները այդ իմաստով խուսափում են էքսպերիմենտներից, ընտրելով փորձված կարմիրը, սևը կամ սպիտակը: Արծվիկի մոտ ստացվել է թարմ, գարնանային կերպար, մեզ դուր է գալիս։ Հագուստի հեղինակն է Արամ Նիկոլյանը:

Չստացված կերպարներ
Հռիփսիմե Հակոբյան
Տպավորություն է, թե զգեստը չեն հասցրել ավարտուն տեսքի բերել, այն մեծ է երգչուհուն և վիզուալ գիրացնում է նրան: Զգեստի հեղինակն է Մերի Ստեփանյանը:

Լիլիթ Մուրադյան
Լիլիթը մշտապես հայտնվում է մեր ստացված կերպարների շարքում, նա ոճի լավ զգացում ունի, բայց այս անգամ ինչ-որ բան չի ստացվել: Չափազանց լայն ուսեր, չափազանց լայն կիսաշրջազգետ և ոչ այնքան համապատասխան զարդեր: Լիլիթը մի քիչ կորել է այդ մեծության մեջ:

«Լավագույն ֆրանսիական կոմպոզիտոր» մրցանակին արժանացած Մարինե Գյուլումյանը մրցանակաբաշխության էր ժամանել ջինսով : Միգուցե նա ցանկանում էր տարբերվել, բայց դրա համար կարելի էր ավելի հետաքրքիր կերպար ընտրել, ոչ թե մրցանակաբաշխությանը ներկայանալ, ինչպես խանութ կգնայիր: Ի դեպ, մեզ շատ է դուր եկել Մարինեի դստեր կերպարը:
