Ամենապահանջված մոդել Էմիլի Ռատակովսկու գեղեցկության գաղտնիքները (Photo)
LifestyleՄոդել Էմիլի Ռատակովսկին հայտնի է ոչ միայն որպես «բաց դեկոլտեի թագուհի», այլ նաեւ որպես մեր օրերի աշխարհի ամենագեղեցիկ ու պահանջված մոդել։
Անհավանական բարեկազմ, արտահայտիչ դիմագծերով Էմիլին Instagram-ում ունի 12 մլն-ից ավել հետեւորդ։

Ինչպես է Էմիլիին հաջողվում այդքան գրավիչ լինել…
Նախաճաշին կռուասաններ եւ այլ տեսակի քաղցրավենիք.
Ինչպես մոդելը խոստովանել է, իր բախտը բերել է լավ մարսողության հարցում, այդ պատճառով էլ կարող է իրեն նախաճաշին թույլ տալ կռուասաններ եւ այլ համեղ քաղցրավենիք, ինչն իրեն էներգիա է հաղորդում ամբողջ օրվա ընթացքում։
Ամեն առավոտ գնում եմ «Blacktop Coffee» սրճարան եւ սեւ սուրճի հետ ինձ թույլ տալիս «kouign-amann» կոչվող թխվածքաբլիթներ։


Միս.
Չնայած բուսակերներն ամեն կերպ փորձում են ապացուցել մսի վնասակարությունը, Էմիլին ուրախությամբ է սթեյք ուտում՝ միեւնույն ժամանակ բարեկազմ եւ առողջ մնալով։



Անհրաժեշտ է հաճախ մարզվել.
Ռատակովսկին շատ ժամանակ է հատկացնում լիարժեք մարզումներին։ «Յուրաքանչյուր օրվա ավարտին, եթե անգամ շատ եմ հոգնել, փորձում եմ գոնե մի քիչ սպորտով զբաղվել։ Դա կարող է լինել երկարատեւ զբոսանք կամ յոգա»,- ասում է նա։
