Ի հեճուկս ադրբեջանական բողոքների՝ Մոսկվայում տեղի ունեցած КВН-ի խաղում Արցախի «Свадьба в горах» թիմը րոպեներ առաջ տարավ հերթական հաղթանակը
LifestyleԱրցախի ՈՒՀԱ -ի «Свадьба в горах» թիմի մասին արդեն պատմել ենք մեր նախորդ անդրադարձի ժամանակ, որի ընթացքում թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ասել էր, որ թիմի առաջիկա գերագույն նպատակը ապրիլի 2-ին տեղի ունենալիք խաղում հաղթանակ գրանցելն է:

Եվ ահա րոպեներ առաջ պարզ դարձավ, որ «Свадьба в горах» արցախյան թիմը հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում ու, ի հեճուկս մեր հակառակորդ երկրի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից թիմ, այլ փաստորեն՝ նաև լավագույն թիմ: Շնորհավորում ենք «Свадьба в горах» թիմին ու սպասում նրանց նորանոր հաղթանակներին:
